իրազեկում՝ խաղային ոլորտի գործունեություն իրականացնող ընկերությունների համար
ՀՀ կառավարությունը հաստատել է նոր կարգավորումներ՝ սահմանելով խաղային բիզնեսի կողմից վերահսկող մարմին ներկայացվող ամսական հաշվետվությունների նոր միասնական ձևաթղթերն ու կարգը։
Ոլորտի ընկերությունների համար սահմանվել են հետևյալ առանցքային պահանջները.
Ու՞մ է վերաբերում — շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության բոլոր կազմակերպիչներին։
Պարտադիր հաշվետվողականություն — գործունեության վերաբերյալ տվյալները պետք է ներկայացվեն նոր սահմանված կարգով և հատուկ օրինակելի ձևաթղթերով։
Ներկայացման վերջնաժամկետ — յուրաքանչյուր ամսվա գործունեության հաշվետվությունը պետք է ներկայացվի մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։
Ուժի մեջ մտնելու պայմանը — նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու պահից (չեղարկելով նախկին որոշումները)։
Օրենսդրական փոփոխություններին ժամանակին և ճշգրիտ համապատասխանելու, հաշվետվությունների կազմման ու ֆինանսական գործընթացների ճիշտ կազմակերպման համար կարող եք դիմել «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։
Հետևե՛ք օրենսդրական և բիզնես նորություններին մեզ հետ:
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
098 22 11 62 | 010 52 38 49
ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
https://safeinvest.am
Telegram: t.me/safeinvestacc
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝