ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
ՀՀ Կառավարությունն ընդունել է որոշում, որով փոփոխություններ են կատարվում 2022 թ․ N 184-Ն որոշման մեջ։
Հստակեցվել են հաշվառման իրավական հիմքերը․ ընթացակարգերը համապատասխանեցվել են ՀՀ հարկային օրենսգրքի 70-րդ և 288-րդ հոդվածների նոր դրույթներին։
Թարմացվել է հաշվառման դիմումի ձևը․ փոխվել են դիմումի ձևանմուշում տեղ գտած ձևակերպումներն ու հասկացությունները։
Ճշգրտվել է տերմինաբանությունը․ «ԵՏՄ ոչ ռեզիդենտ» ձևակերպումը փոխարինվել է «ԵՏՄ անդամ այլ պետության» հստակ տերմինով։
Թարմացվել է էլեկտրոնային հասցեն․ հաշվառման համար նախատեսված հղումը փոխարինվել է [https://src.am](https://src.am) պաշտոնական կայքով։
Այս որոշումն ուժի մեջ է մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից։
Ցանկանում եք, որ ձեր բիզնեսը միշտ քայլի օրենսդրական փոփոխություններին համահունչ։ «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետները պատրաստ են տրամադրել մասնագիտական խորհրդատվություն և ապահովել ձեր բիզնեսի հարկային անվտանգությունը։
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
Կապ մեզ հետ՝
098 22 11 62
010 52 38 49
Հասցեներ՝
• ք․ Երևան, Թումանյան 1
• ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
Վեբկայք: https://safeinvest.am
Telegram: t.me/safeinvestacc
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝