Փոփոխություններ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»

2026-08-22

Փոփոխություններ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում

????️ 2026 թ. հուլիսի 29-ին պաշտոնապես հրապարակվել են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները:

???? Ի՞նչ է պետք իմանալ անշարժ գույքի սեփականատերերին, կառուցապատողներին և ներդրողներին․

▪️ Լռությունը այլևս «համաձայնության նշան» չէ

Եթե դիմել եք համայնքային կամ պետական գույքի տնօրինման/օգտագործման, ինքնակամ շինությունների օրինականացման կամ քաղաքաշինական փաստաթղթերի ստացման համար, և վարչական մարմինը սահմանված ժամկետում չի պատասխանել, դիմումը այլևս չի համարվում բավարարված։ Ժամկետանց լինելու դեպքում դիմումը համարվում է ՄԵՐԺՎԱԾ։ (Բացառություն են կազմում ավարտական ակտերը և պարզեցված քաղաքաշինական փաստաթղթերը)։

▪️ ՏԻՄ հարկային և ոչ հարկային գործերով գրավոր ընթացակարգ

ՏԻՄ-երի կողմից տեղական հարկերի, տուրքերի կամ վճարների գանձման վարույթներն իրականացվելու են գրավոր ընթացակարգով։

Վարույթի առավելագույն ժամկետը դարձել է 60 օր (սովորական 30-ի փոխարեն)։

Ծանուցումն ստանալուց հետո ունեք 2 շաբաթ՝ գրավոր դիրքորոշում և ապացույցներ ներկայացնելու համար (հիմնավոր միջնորդությամբ այն կարող է երկարաձգվել ևս մինչև 2 շաբաթով)։

▪️ Վարույթի կասեցման ժամկետները

Վարչական վարույթի կասեցման հիմքերը վերանալուց հետո այն վերսկսվում է, բայց ոչ ուշ, քան կասեցման որոշումից 60 օր անց։

⏳ Ե՞րբ է ուժի մեջ մտնում․

Օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 29-ից։ Ընդ որում, դիմումների մերժման վերաբերյալ նոր կարգավորումը տարածվում է նաև մինչ այդ հարուցված ընթացիկ վարույթների վրա։

???? Safe Invest-ը շարունակում է հետևել իրավական դաշտի բոլոր նորություններին՝ Ձեր ներդրումներն ու անշարժ գույքի հետ կապված գործընթացները առավել անվտանգ և հուսալի դարձնելու համար:

???? Կապ հաստատեք մեզ հետ անվճար խորհրդատվության համար․
???? 098 22 11 62
☎️ 010 52 38 49

???? safeinvest.am
???? safeinvest.ac

???? ք. Երևան, Թումանյան 1
???? ք. Երևան, Հ. Հակոբյան 2

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-09-17

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենսդրական փոփոխություններով կհաստակեցվենապահովագրության շրջանակներում փոխհատուցվող դեղերի գնային չափանիշները։

Առանցքային նորությունը վերաբերում է դեղերի գնային վերին շեմին և փոխհատուցման ցանկերի ձևավորմանը.

???? Գնային վերին սահմանաչափ — դեղը ենթակա չէ ընդգրկման հատուցվող դեղերի ցանկում, եթե դրա հատուցման գինը գերազանցում է սահմանված առավելագույն հատուցման չափի կրկնակին (2 անգամը)։

???? Հաշվարկների կարգ — սահմանված շեմը գերազանցող դեղերը դուրս են մնում նաև հատուցման գնի և առավելագույն չափի ընդհանուր հաշվարկներից։

???? Նպատակը — ապահովել ապահովագրական միջոցների նպատակային ու արդյունավետ բաշխումը՝ խրախուսելով շուկայում մատչելի և համարժեք դեղամիջոցների կիրառումը։

???? Օրենսդրական նոր կարգավորումներին ձեր բիզնես գործունեությունը համապատասխանեցնելու և մասնագիտական աջակցություն ստանալու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ին։

Հետևե՛ք օրենսդրական և բիզնես նորություններին մեզ հետ:

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-09-17

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-09-17

 Ձեր բիզնեսի վստահելի «կամուրջը» դեպի հաջողություն։

Յուրաքանչյուր կնքված պայմանագիր մի կամուրջ է, որը միացնում է ձեր ընթացիկ դիրքը ձեր նպատակներին։ Այդ կամուրջը պետք է լինի ամուր, իսկ ձեր բիզնեսը՝ պաշտպանված արտաքին ռիսկերից։

«SAFE INVEST»-ն առաջարկում է իրավական և հաշվապահական ամուր հիմք։ Մենք ապահովում ենք այն պաշտպանիչ գմբեթը, որն անհրաժեշտ է ձեր բիզնեսին՝ առանց անհանգստության զարգանալու համար։

Կառուցե՛ք վստահ։

???? Կապնվեք մեզ հետ՝ 098 22 11 62