ՀՀ Կառավարությունը ընդունել է որոշումը, որով բարելավվում և ընդլայնվում են ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման պետական ծրագրի պայմանները։
Ծրագրի ժամկետը երկարաձգվել է ![]()
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2026 թ․ սեպտեմբերի 1-ի փոխարեն երկարաձգվել է մինչև 2027 թվականի հունիսի 1-ը։
Ընդլայնվել է հողատարածքի պահանջը ![]()
Այսուհետ ծրագրին կարող են դիմել ոչ միայն հողատարածքի սեփականատերերը, այլև տիրապետողներն ու օգտագործողները (օրինակ՝ վարձակալները), իսկ պահանջվող 1 հա մակերեսը կարող է լինել գումարային (ոչ պարտադիր մեկ կտորով)։
Ավելացվել են սուբսիդավորվող ծախսերի ուղղությունները ![]()
Վարկային/սուբսիդավորվող միջոցները, բացի պարարտանյութերից, այժմ կարող են ուղղվել նաև բույսերի պաշտպանության միջոցների և սուբստրատի ձեռքբերմանը։
Ներառվել է ԼԻԶԻՆԳՈՎ ջերմատան կառուցումը
Ծրագրից կարելի է օգտվել նաև լիզինգի պայմանագրի հիման վրա ջերմատուն հիմնելիս։
Պլանավորո՞ւմ եք ընդլայնել ձեր ագրոբիզնեսը կամ դիմել պետական աջակցության ծրագրերին։ «Սեյֆ Ինվեսթ»-ի թիմը պատրաստ է աջակցել ձեզ ֆինանսական, հարկային և իրավական ճիշտ պլանավորման հարցերում։
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
Կապ մեզ հետ՝
098 22 11 62
010 52 38 49
Հասցեներ՝
• ք․ Երևան, Թումանյան 1
• ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
Վեբկայք: https://safeinvest.am
Telegram: t.me/safeinvestacc
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝