ՀՀ Կառավարությունը ընդունել է N 1189-Ն որոշումը, որով փոփոխություններ են կատարվում 2022 թ․ N 406-Ն որոշման մեջ։
Այս որոշումը կարգավորում է ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների և ԵՏՄ անդամ այլ պետությունների էլեկտրոնային հարթակների (օրինակ՝ Amazon, Wildberries, Google և այլն) կողմից ՀՀ ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների և ապրանքների մատակարարման մասով ԱԱՀ-ի հաշվարկման ու պետական բյուջե վճարման կարգը։
Հստակեցվել են իրավական հիմքերը․ կարգավորումները համապատասխանեցվել են ՀՀ հարկային օրենսգրքի 70-րդ և 78-րդ հոդվածների նոր դրույթներին։
Ճշգրտվել է տերմինաբանությունը․ «ԵՏՄ ոչ ռեզիդենտ» հասկացությունը փոխարինվել է «ԵՏՄ անդամ այլ պետության» ձևակերպմամբ։
Թարմացվել է ՊԵԿ պաշտոնական կայքի հասցեն․ հին հասցեն փոխարինվել է նորով՝ [https://src.am/am](https://src.am/am)։
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից։
Ունե՞ք հարցեր հարկային օրենսդրության փոփոխությունների կամ ձեր բիզնեսի հարկային պլանավորման վերաբերյալ։ «Սեյֆ Ինվեսթ»-ի փորձառու թիմը պատրաստ է աջակցել ձեզ։
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
Կապ մեզ հետ՝
098 22 11 62
010 52 38 49
Հասցեներ՝
• ք․ Երևան, Թումանյան 1
• ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
Վեբկայք: https://safeinvest.am
Telegram: t.me/safeinvestacc
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝