ԻՐԱԶԵԿՈՒՄ. Փոփոխություններ ժամանակավոր անաշխատունակության և մայրության

2026-07-13

ԻՐԱԶԵԿՈՒՄ. Փոփոխություններ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման գործընթացում (ՆԱԽԱԳԻԾ)

Շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նոր նախագիծ, որի նպատակն է պարզեցնել և կանոնակարգել անաշխատունակության թերթիկների (բյուլետենների) ձևակերպման, նպաստների հաշվարկման ու վճարման ընթացքում ծագող խնդիրները:

Ահա այն հիմնական փոփոխությունները, որոնք պետք է հաշվի առնել.

???? Անաշխատունակություն՝ ոչ մշտական բնակության վայրում
Եթե քաղաքացին հիվանդացել է իր մշտական բնակության վայրից դուրս, տվյալ վայրի բժշկական հաստատությունը բացում է անաշխատունակության թերթիկ միայն այն ժամանակահատվածի համար, երբ տեղափոխվելը վտանգավոր է նրա առողջության համար: Երբ տեղափոխվելն արդեն հնարավոր է, թերթիկը փակվում է՝ «Մեկնել է մշտական բնակության վայր» նշումով:

???? Արձակուրդում գտնվելու ընթացքում անաշխատունակություն
Եթե աշխատողի անաշխատունակությունն առաջացել է չվճարվող կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակ և շարունակվում է դրանց ավարտից հետո, ապա գործատուի կողմից վճարման ենթակա օրերն ու նպաստի չափը հաշվարկվում են միայն այն աշխատանքային օրվանից, երբ աշխատողը պետք է անցներ աշխատանքի:

???? Գործատուի փոփոխություն հղիության ընթացքում
Հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում գործատուի փոփոխության դեպքում մայրության նպաստը վճարվում է միայն այն օրերի համար, որոնք համընկնում են տվյալ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածի հետ:

???? Ինքնաշխատ (ավտոմատ) համակարգեր
Անաշխատունակության հաջորդական (շարունակելի) թերթիկների համարները, ինչպես նաև հիվանդանոցում գտնվելու ընթացքում վաղաժամ ծննդալուծման կամ հղիության 210-րդ օրը լրանալու դեպքում թերթիկների փակումն ու նորի բացումը կատարվելու են ավտոմատ (ինքնաշխատ) եղանակով:

Հիշեցնենք, որ սա դեռևս նախագիծ է և ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հետևե՛ք մեր էջին՝ ոլորտի կարևոր նորություններին ու օրենսդրական փոփոխություններին առաջինը ծանոթանալու համար: ????????

???? Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ
✨ Մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը
???? 098 22 11 62
???? 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
✈️ t.me/safeinvestacc

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-09-17

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենսդրական փոփոխություններով կհաստակեցվենապահովագրության շրջանակներում փոխհատուցվող դեղերի գնային չափանիշները։

Առանցքային նորությունը վերաբերում է դեղերի գնային վերին շեմին և փոխհատուցման ցանկերի ձևավորմանը.

???? Գնային վերին սահմանաչափ — դեղը ենթակա չէ ընդգրկման հատուցվող դեղերի ցանկում, եթե դրա հատուցման գինը գերազանցում է սահմանված առավելագույն հատուցման չափի կրկնակին (2 անգամը)։

???? Հաշվարկների կարգ — սահմանված շեմը գերազանցող դեղերը դուրս են մնում նաև հատուցման գնի և առավելագույն չափի ընդհանուր հաշվարկներից։

???? Նպատակը — ապահովել ապահովագրական միջոցների նպատակային ու արդյունավետ բաշխումը՝ խրախուսելով շուկայում մատչելի և համարժեք դեղամիջոցների կիրառումը։

???? Օրենսդրական նոր կարգավորումներին ձեր բիզնես գործունեությունը համապատասխանեցնելու և մասնագիտական աջակցություն ստանալու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ին։

Հետևե՛ք օրենսդրական և բիզնես նորություններին մեզ հետ:

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-09-17

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-09-17

 Ձեր բիզնեսի վստահելի «կամուրջը» դեպի հաջողություն։

Յուրաքանչյուր կնքված պայմանագիր մի կամուրջ է, որը միացնում է ձեր ընթացիկ դիրքը ձեր նպատակներին։ Այդ կամուրջը պետք է լինի ամուր, իսկ ձեր բիզնեսը՝ պաշտպանված արտաքին ռիսկերից։

«SAFE INVEST»-ն առաջարկում է իրավական և հաշվապահական ամուր հիմք։ Մենք ապահովում ենք այն պաշտպանիչ գմբեթը, որն անհրաժեշտ է ձեր բիզնեսին՝ առանց անհանգստության զարգանալու համար։

Կառուցե՛ք վստահ։

???? Կապնվեք մեզ հետ՝ 098 22 11 62