ԻՐԱԶԵԿՈՒՄ. Աշխատանքային պայմանագրերի թվայնացման գործընթացում սպասվում

2026-07-01

ԻՐԱԶԵԿՈՒՄ. Աշխատանքային պայմանագրերի թվայնացման գործընթացում սպասվում են օրենսդրական փոփոխությունների նախագիծ

Տեղեկացնում ենք, որ մշակվել է նոր նախագիծ, որի ընդունմամբ զգալի փոփոխություններ և հստակեցումներ կմտցվեն աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման գործընթացում։

Ահա այն հիմնական ուղղությունները, որոնք կկարգավորվեն նախագծի ընդունմամբ.

???? Ժամկետների համապատասխանեցում. Ենթաօրենսդրական կարգավորումներում հստակ կարտացոլվեն թվային համակարգի ներդրման, ինչպես նաև գործող աշխատանքային պայմանագրերը համակարգ մուտքագրելու վերջնաժամկետները։

???? Արտասահմանյան և հատուկ կարգավիճակ ունեցող անձանց պայմանագրեր. Կհստակեցվեն ու գործող օրենսդրությանը կհամապատասխանեցվեն ՀՀ տարածքից դուրս գտնվող անձանց, ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների, փախստականների կամ ապաստան հայցողների հետ աշխատանքային պայմանագրերի կնքման իրավական ընթացակարգերը։

⚙️ Ավելորդ բյուրոկրատիայի կրճատում. Կվերացվեն իրենց արդիականությունը կորցրած կարգավորումները, այդ թվում՝ օտարերկրացիների կողմից կիրառվող էլեկտրոնային թվային ստորագրության (ԷՑՍ) լուծումների վերաբերյալ առանձին դրույթը։

???? Հարցերի կամ աշխատանքային իրավունքի ոլորտում մասնագիտական խորհրդատվության համար կարող եք գրել մեր էջին կամ կապ հաստատել մեզ հետ:

???? «Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ
✨ Մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը
???? ???????????? ???????? ???????? ????????
???? ???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
✈️ t.me/safeinvestacc

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-09-17

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենսդրական փոփոխություններով կհաստակեցվենապահովագրության շրջանակներում փոխհատուցվող դեղերի գնային չափանիշները։

Առանցքային նորությունը վերաբերում է դեղերի գնային վերին շեմին և փոխհատուցման ցանկերի ձևավորմանը.

???? Գնային վերին սահմանաչափ — դեղը ենթակա չէ ընդգրկման հատուցվող դեղերի ցանկում, եթե դրա հատուցման գինը գերազանցում է սահմանված առավելագույն հատուցման չափի կրկնակին (2 անգամը)։

???? Հաշվարկների կարգ — սահմանված շեմը գերազանցող դեղերը դուրս են մնում նաև հատուցման գնի և առավելագույն չափի ընդհանուր հաշվարկներից։

???? Նպատակը — ապահովել ապահովագրական միջոցների նպատակային ու արդյունավետ բաշխումը՝ խրախուսելով շուկայում մատչելի և համարժեք դեղամիջոցների կիրառումը։

???? Օրենսդրական նոր կարգավորումներին ձեր բիզնես գործունեությունը համապատասխանեցնելու և մասնագիտական աջակցություն ստանալու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ին։

Հետևե՛ք օրենսդրական և բիզնես նորություններին մեզ հետ:

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-09-17

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-09-17

 Ձեր բիզնեսի վստահելի «կամուրջը» դեպի հաջողություն։

Յուրաքանչյուր կնքված պայմանագիր մի կամուրջ է, որը միացնում է ձեր ընթացիկ դիրքը ձեր նպատակներին։ Այդ կամուրջը պետք է լինի ամուր, իսկ ձեր բիզնեսը՝ պաշտպանված արտաքին ռիսկերից։

«SAFE INVEST»-ն առաջարկում է իրավական և հաշվապահական ամուր հիմք։ Մենք ապահովում ենք այն պաշտպանիչ գմբեթը, որն անհրաժեշտ է ձեր բիզնեսին՝ առանց անհանգստության զարգանալու համար։

Կառուցե՛ք վստահ։

???? Կապնվեք մեզ հետ՝ 098 22 11 62