Հարկային բեռի վերաբաշխում, ոչ նվազում

2026-03-23

???? Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Ս. Խաչատրյանի վերջին գրառումը անդրադառնում է կարևոր հարցի՝
❗Արդյո՞ք եկամտային հարկի դրույքաչափի նվազեցումը իրականում բերել է աշխատավարձերից պահումների կրճատման, թե՞ գործ ունենք հարկային բեռի վերաբաշխման հետ։
???? Ստորև ներկայացնում ենք գրառումը՝ ամբողջական պատկեր ստանալու նպատակով․
---
Հարգելիներս,
❗❗❗Այս տեսանյութում ներկայացված տեղեկատվությունը մանիպուլյացիոն է և ոչ լիարժեք։
Այո՛, եկամտային հարկի դրույքաչափը նվազեցվել է։
❗Բայց միաժամանակ ավելացվել է աշխատավարձից գանձվող սոցիալական վճարը, որը տարեցտարի աճել է՝ յուրաքանչյուր տարի մոտ 1%-ով։
❗Փաստացի՝ այն, ինչ նվազեցվել է եկամտային հարկի մասով, գրեթե նույն չափով տեղափոխվել է սոցիալական վճարի դաշտ։
❗Բացի այդ, զգալիորեն ավելացվել է նաև դրոշմանիշային վճարը՝ նախկին 1000 դրամի փոխարեն հասնելով մինչև 15,000 դրամի։
❗իԱյս ամենի արդյունքում քաղաքացիների իրական եկամուտը ոչ թե աճել է, այլ հակառակը՝ նվազել։
❗Ավելին՝ եկամտային հարկի վերադարձի մեխանիզմի սահմանափակումները ևս իրենց ազդեցությունն են ունեցել՝ նվազեցնելով մարդկանց իրական ֆինանսական հնարավորությունները, օրինակ հիփոթեկից եկամտային հարկի վերադարձի մասով։
❗Հիշեցնեմ նաև, որ գործող իշխանությունը ժամանակին խոստանում էր վերացնել սոցիալական վճարը։
Սակայն իշխանության գալուց հետո ոչ միայն այն չեղարկվեց, այլև աստիճանաբար ավելացվեց։
❗Եվ ամենակարևորը՝ եկամտային հարկի դրույքաչափի փոփոխության նախաձեռնությունը այս իշխանությանը չի պատկանում։
Այն ձևակերպվել է դեռևս նախկին վարչապետ Կ. Կարապետյանի կառավարության նիստերի ընթացքում՝ հստակ մոտեցումներով։
❗Միաժամանակ եկամտային հարկի դրույքաչափերի և տուգանքների ավելացում ունեցել ենք այլ եկամուտների մասով։
????Ահա այսպես է ներկայացվում իրականությունը՝ ընտրովի փաստերով և թերի տեղեկատվությամբ։
????Իմ առաքելությունը քննադատելը չէ, սակայն երբեմն պարզապես անհնար է շրջանցել ակնհայտ ոչ հավաստի տեղեկությունները, որոնք մատուցվում են հասարակությանը։
Հարգելի՛ Ֆինանսների նախարար՝ Վահե Հովհաննիսյան
✔️հասարակությունը արժանի է լսելու ամբողջական և հավաստի տեղեկատվություն, ոչ թե ընտրովի ներկայացված պատկեր։
✔️Վստահությունը կառուցվում է ճշմարտության վրա, իսկ այն կորցնելը՝ շատ ավելի հեշտ է, քան վերականգնելը։
????Հույս ունեմ, որ հետագայում նման կարևոր հարցերի շուրջ կներկայացվի առավել ամբողջական և հավասարակշռված տեղեկատվություն՝ ի շահ թե՛ քաղաքացիների, թե՛ պետության։

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-09-17

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենսդրական փոփոխություններով կհաստակեցվենապահովագրության շրջանակներում փոխհատուցվող դեղերի գնային չափանիշները։

Առանցքային նորությունը վերաբերում է դեղերի գնային վերին շեմին և փոխհատուցման ցանկերի ձևավորմանը.

???? Գնային վերին սահմանաչափ — դեղը ենթակա չէ ընդգրկման հատուցվող դեղերի ցանկում, եթե դրա հատուցման գինը գերազանցում է սահմանված առավելագույն հատուցման չափի կրկնակին (2 անգամը)։

???? Հաշվարկների կարգ — սահմանված շեմը գերազանցող դեղերը դուրս են մնում նաև հատուցման գնի և առավելագույն չափի ընդհանուր հաշվարկներից։

???? Նպատակը — ապահովել ապահովագրական միջոցների նպատակային ու արդյունավետ բաշխումը՝ խրախուսելով շուկայում մատչելի և համարժեք դեղամիջոցների կիրառումը։

???? Օրենսդրական նոր կարգավորումներին ձեր բիզնես գործունեությունը համապատասխանեցնելու և մասնագիտական աջակցություն ստանալու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ին։

Հետևե՛ք օրենսդրական և բիզնես նորություններին մեզ հետ:

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-09-17

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-09-17

 Ձեր բիզնեսի վստահելի «կամուրջը» դեպի հաջողություն։

Յուրաքանչյուր կնքված պայմանագիր մի կամուրջ է, որը միացնում է ձեր ընթացիկ դիրքը ձեր նպատակներին։ Այդ կամուրջը պետք է լինի ամուր, իսկ ձեր բիզնեսը՝ պաշտպանված արտաքին ռիսկերից։

«SAFE INVEST»-ն առաջարկում է իրավական և հաշվապահական ամուր հիմք։ Մենք ապահովում ենք այն պաշտպանիչ գմբեթը, որն անհրաժեշտ է ձեր բիզնեսին՝ առանց անհանգստության զարգանալու համար։

Կառուցե՛ք վստահ։

???? Կապնվեք մեզ հետ՝ 098 22 11 62