Ռիսկերի կառավարում

2026-03-04

Այս օրերի պատերազմական և բարձր անորոշությամբ պայմանավորված իրավիճակում ամենակարևոր գործոնը սառնասրտությունն է։
Ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել․
???? Չկենտրոնացնել ամբողջ խնայողությունը մեկ տեղում
Եթե ամբողջ գումարը պահվում է մեկ արժույթով կամ մեկ երկրում, ռիսկերը բազմապատկվում են։ Ավելի անվտանգ մոտեցում է միջոցների խելամիտ բաշխումը։
???? Խուճապով դոլար չգնել
Փոխարժեքները տատանվում են։ Շտապ ու էմոցիոնալ որոշումները հաճախ բերում են ֆինանսական կորուստների։
???? Եթե ունեք գույք կամ բիզնես Հայաստանից դուրս
օրինակ՝ Դուբայում կամ այլ երկրներում,
կարևոր է հստակ պատկերացնել՝
• ինչ հարկային պարտավորություններ ունեք
• ինչ իրական եկամուտ է ապահովում
• ինչ ռիսկեր են առկա տվյալ երկրում
???? Ամբողջ կապիտալը գույքի մեջ չկապել
Անորոշ ժամանակներում անհրաժեշտ է նաև ազատ միջոցներ ունենալ՝ չնախատեսված ծախսերին կամ փոփոխություններին արագ արձագանքելու համար։
???? Վարկային բեռի վերահսկում
Եթե արդեն ունեք վարկեր, նոր պարտավորություն ստանձնելուց առաջ արժե կրկնակի հաշվարկել հնարավոր հետևանքները։
???? Կարճ ամփոփում
Այս փուլը առավել ապահով են անցնում նրանք, ովքեր պահպանում են սառնասրտությունը, չեն առաջնորդվում խուճապով և իրենց քայլերը կառուցում են հաշվարկի վրա։
Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ
???? 098 22 11 62
☎️ 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-10-21

ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։

Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։

Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

 ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։

???? Ի՞նչ է սպասվում.

????️ Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։

???? Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։

???? Ինչո՞ւ է սա կարևոր.

Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։

???? Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։
???? Կապ մեզ հետ՝
???? 098 22 11 62 | ☎️ 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
✈️ Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc