ԻՐԱԶԵԿՈՒՄ!!!
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ նույնականացման քարտերի և էլեկտրոնային ստորագրությունների ստացման գործընթացում առաջացած հերթերի և տեխնիկական խնդիրների պատճառով կառավարությունը կարող է նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ։
Նրա խոսքով՝ թեև քաղաքացիներին բավարար ժամանակ է տրվել ID քարտ և էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար, շատերը դիմել են վերջին պահին, ինչի հետևանքով առաջացել են ամիսներ տևող հերթեր։
Ստեղծված իրավիճակը կարգավորելու համար քննարկվում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հնարավորությունը, որպեսզի քաղաքացիները չզրկվեն աշխատելու իրավունքից միայն այն պատճառով, որ չունեն էլեկտրոնային ստորագրություն։
Նախարարն ընդգծել է նաև նոր նույնականացման քարտերի համակարգի շուտափույթ ներդրման կարևորությունը, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն նույնականացման քարտ ստանալ երկու անգամ։
Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ

???????????? ???????? ???????? ????????

???????????? ???????? ???????? ????????

ք․ Երևան, Թումանյան 1

ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝