Նոր առաջարկ!!

2025-11-21

????Մեր կազմակերպությունը, ունենալով երկարամյա փորձ օրենսդրական նախաձեռնությունների մշակման և տեսակետների ձևավորման ոլորտում, ներկայացրել է հերթակամ նոր առաջարկ՝ զբոսաշրջային մուտքավճար սահմանելու վերաբերյալ։
Հայաստանում զբոսաշրջությունը շարունակական աճ է գրանցում, սակայն ստեղծվող եկամուտների զգալի մասը մնում է մասնավոր հատվածում, մինչդեռ համայնքները, մշակութային օջախները և ենթակառուցվածքները բավարար ֆինանսավորում չեն ստանում։ Միջազգային լավագույն փորձը ցույց է տալիս, որ փոքր, սիմվոլիկ վճարները՝ ուղղված զբոսաշրջային միջավայրի պահպանմանն ու զարգացմանը, զգալի արդյունավետություն են ունենում։
????Մեր առաջարկը????
❗Առաջարկում ենք սահմանել 1000–2000 դրամ չափով սիմվոլիկ մուտքավճար, որը գանձվելու է զբոսաշրջիկից՝ պետական սահմանը հատելիս։
Այս վճարը․????
????չի ավելացնում բիզնեսի հարկային բեռը,
????ձևավորում է համատեղ մասնակցության մշակույթ,
????ապահովում է կայուն և թափանցիկ ֆինանսական աղբյուր՝ ուղղված տեղական զարգացմանը։
????Ստացված միջոցները պետք է նպատակայնորեն ուղղվեն մշակութային ժառանգության պահպանմանը, բնապահպանական ծրագրերին, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանը և համայնքային նախագծերին։ Սա հնարավորություն կտա զբոսաշրջությունից ստացվող ընդհանուր օգուտը դարձնել ավելի հավասարաչափ ու հանրային։
????Բաց ենք ձեր դիտողությունների, առաջարկների և մասնագիտական առաջարկությունների համար, որոնք կարող են կատարելագործել նախաձեռնությունը և հետագայում ներկայացվել ոլորտային քննարկումների ու աշխատանքային խմբերի ընթացքում։
Հարգանքներով` Սեյֆ ինվեսթ Սպը

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-09-17

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենսդրական փոփոխություններով կհաստակեցվենապահովագրության շրջանակներում փոխհատուցվող դեղերի գնային չափանիշները։

Առանցքային նորությունը վերաբերում է դեղերի գնային վերին շեմին և փոխհատուցման ցանկերի ձևավորմանը.

???? Գնային վերին սահմանաչափ — դեղը ենթակա չէ ընդգրկման հատուցվող դեղերի ցանկում, եթե դրա հատուցման գինը գերազանցում է սահմանված առավելագույն հատուցման չափի կրկնակին (2 անգամը)։

???? Հաշվարկների կարգ — սահմանված շեմը գերազանցող դեղերը դուրս են մնում նաև հատուցման գնի և առավելագույն չափի ընդհանուր հաշվարկներից։

???? Նպատակը — ապահովել ապահովագրական միջոցների նպատակային ու արդյունավետ բաշխումը՝ խրախուսելով շուկայում մատչելի և համարժեք դեղամիջոցների կիրառումը։

???? Օրենսդրական նոր կարգավորումներին ձեր բիզնես գործունեությունը համապատասխանեցնելու և մասնագիտական աջակցություն ստանալու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ին։

Հետևե՛ք օրենսդրական և բիզնես նորություններին մեզ հետ:

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-09-17

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-09-17

 Ձեր բիզնեսի վստահելի «կամուրջը» դեպի հաջողություն։

Յուրաքանչյուր կնքված պայմանագիր մի կամուրջ է, որը միացնում է ձեր ընթացիկ դիրքը ձեր նպատակներին։ Այդ կամուրջը պետք է լինի ամուր, իսկ ձեր բիզնեսը՝ պաշտպանված արտաքին ռիսկերից։

«SAFE INVEST»-ն առաջարկում է իրավական և հաշվապահական ամուր հիմք։ Մենք ապահովում ենք այն պաշտպանիչ գմբեթը, որն անհրաժեշտ է ձեր բիզնեսին՝ առանց անհանգստության զարգանալու համար։

Կառուցե՛ք վստահ։

???? Կապնվեք մեզ հետ՝ 098 22 11 62