Առողջության համապարփակ ապահովագրություն․ անհրաժեշտ բարեփոխում, թե նոր

2025-11-14

???? «Առողջության համապարփակ ապահովագրություն․ անհրաժեշտ բարեփոխում, թե նոր հարկային բեռ»
2026 թվականից Հայաստանում նախատեսվում է ներդնել առողջության համապարփակ ապահովագրություն, որը վերաբերվելու է ոչ միայն 65+ անձանց, այլև վարձու աշխատողներին, նոտարներին, ԱՁ-երին, ինչպես նաև վարձակալական վճար, տոկոս, շահաբաժին, ռոյալթի և այլ եկամուտներ ստացողներին։
Այս համակարգը կառավարության կողմից ներկայացվում է որպես բարեփոխում, բայց մի քանի կարևոր հանգամանք թույլ չեն տալիս այն ընդունել առանց լուրջ հարցադրումների։
❗1. Օրենսդրական ռիսկ․ արդյո՞ք թույլատրելի է այդքան արագ պարտադիր վճար սահմանել
Հարկային օրենսգիրքը հստակ ձևակերպում ունի․
նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանումը կարող է ուժի մեջ մտնել ոչ շուտ, քան հրապարակումից հետո յոթերորդ ամսվա սկզբից։
(ՀՕ 2-րդ հոդված, մաս 5)
Այսինքն՝ եթե օրենքը հրապարակվի 2025-ի հուլիսին, այն չի կարող ուժի մեջ մտնել 2026-ի հունվարին։
Սակայն ներկայում հայտարարվում է հենց այդպիսի ուժի մեջ մտնելու ժամկետ։
Ճիշտ է՝ նոր պարտադիր վճարը պաշտոնապես «հարկ» չի անվանվում, բայց դրա բովանդակությունը ամբողջությամբ հարկային է․ հավաքագրումը, հաշվարկումը, վարչարարական պատասխանատվությունը և այլն։
Արդյունքում ստացվում է իրավիճակ, երբ անվանումը փոխվել է, բայց էությունը մնացել է նույնը, իսկ օրենսդրական պահանջը փաստացի շրջանցվում է։
???? Եթե պետությունը պարբերաբար շրջանցում է իր իսկ սահմանած նորմը,
ապա ինչո՞ւ այդ նորմը գոյատևի որպես ձևական դրույթ։
Օրենքը կամ գործում է բոլորի համար, կամ չի գործում ոչ մեկի համար։
Երբ այն խախտում է հենց օրենք ընդունողը, խնդիրը դառնում է համակարգային։
❗2. Վստահության խնդիր և ստվերի ռիսկ
Համակարգի փուլային ներդրման տրամաբանությունը նույնպես հարցեր է առաջացնում։
Օրինակ՝ 200,000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների շուտ ընդգրկումը կարող է հանգեցնել աշխատավարձերի նվազ հայտարարագրման։
Ոչ թե հարկերից խուսափելու ցանկությամբ, այլ համակարգի նկատմամբ վստահության բացակայությամբ։
❗3. Պատրաստ է արդյոք առողջապահական համակարգը
Հարց է նաև՝ արդյո՞ք մեր բժշկական համակարգը կարող է սպասարկել պացիենտների ավելի մեծ հոսք՝
պահպանելով ծառայության որակը։
Եթե այս խնդիրը նախապես չլուծվի, ապա ապահովագրությունը չի իրականացնի իր սոցիալական նպատակն ու կդառնա պարզապես նոր վճար առանց ծառայության համարժեք դիմաց։
????Ինչ է անհրաժեշտ, որպեսզի այս նախաձեռնությունը դառնա ներդրում, ոչ թե հարկային բեռ
Իմ համոզմամբ՝ ապահովագրության համակարգը կարող է հաջող լինել միայն մի դեպքում՝
երբ այն կառուցված է վստահության վրա, ոչ թե հարկային ճնշման։
Դրա համար անհրաժեշտ է․
▫️Հստակ և թափանցիկ բացատրել հավաքագրված գումարների օգտագործումը,
▫️Սահմանել պետական համաֆինանսավորում՝ հատկապես ցածր եկամուտ ունեցողների համար,
▫️Ներգրավել մասնավոր սեկտորը՝ ծառայությունների որակն ու մրցակցայնությունը բարձր պահելու համար,
▫️Եվ ամենակարևորը՝ ապահովել, որ նոր վճարը չդառնա պարտադրված վճարում առանց իրական ծառայության դիմաց։
❗Միայն այս դեպքում առողջության համապարփակ ապահովագրությունը կարող է դառնալ արդար, վստահելի և երկարաժամկետ ներդրում մեր քաղաքացիների առողջ ապագայի համար, այլ ոչ թե հերթական բեռ՝ բիզնեսի և աշխատողների ուսերին։

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-04-20

???? Նախագիծ՝ թափոնների գործածության հստակեցման և վարչական պատասխանատվության սահմանման վերաբերյալ
Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ (ՎԻՎ) օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ.
???? Օրենսգրքի՝ թափոնների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությանը վերաբերող դրույթը կհամապատասխանեցվի «Թափոնների մասին» օրենքին:
???? ՎԻՎ օրենսգիրքը կլրացվի նոր հոդվածով, որով տուգանքներ կսահմանվեն թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար:
Տուգանքներ կկիրառվեն հետևյալ պահանջների խախտման դեպքում՝
թափոնների պատշաճ հաշվառում չիրականացնելը,
թափոնների անվտանգ գործածության կանոնները չպահպանելը,
սահմանված այլ պահանջներ չկատարելը։
Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ
Մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը
???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2

SAFE Invest 2026-04-19

????2026թ-ի ապրիլի 1-ին «Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Ս. Խաչատրյան մասնակցել է պետություն–մասնավոր երկխոսության ձևաչափով կարևոր հանդիպման, որտեղ ներգրավված էին Հայաստանի ներդրումային խորհուրդը, ՊԵԿ-ը, Ֆինանսների նախարարությունը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
???? Քննարկման առանցքում մի կարևոր խնդիր էր՝
հատուկ հարկային համակարգերից ընդհանուր համակարգ անցած, սակայն որպես ԱԱՀ վճարող չհաշվառված հարկ վճարողների ԱԱՀ դեբետային գումարների օգտագործման սահմանափակումը։
???? Գործող կարգավորումներով ստեղծվում է հակասական իրավիճակ․
հարկ վճարողը օրենքի ուժով համարվում է ԱԱՀ վճարող և կրում է պարտավորություն, բայց միաժամանակ չի կարող օգտագործել իր վճարած ԱԱՀ-ն։
???? Սա ոչ միայն տեխնիկական, այլ նաև բիզնեսի համար էական խնդիր է։
???? Քննարկման ընթացքում ներկայացվել են տարբեր մոտեցումներ և լուծման ուղիներ։ Սերգեյ Խաչատրյանը ևս ներկայացրել է իր մասնագիտական դիտարկումներն ու առաջարկները՝ հիմնված գործնական փորձի վրա։
✅ Արդյունքում ձևավորվել է կարևոր մոտեցում՝
նախատեսվում է Հարկային օրենսգրքի նախագծով հնարավորություն տալ նման իրավիճակում հայտնված հարկ վճարողներին մինչև 2026թ. ավարտը ներկայացնել համապատասխան դիմումը և օգտագործել ԱԱՀ դեբետային գումարները։
???? Սա կարևոր քայլ է բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ՝ նվազեցնելով ավելորդ հարկային բեռը և ապահովելով ավելի արդար համակարգ։

SAFE Invest 2026-04-19

???? Ապրիլի 19 — Հարկ վճարողի օր
Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու բոլոր այն անձանց և կազմակերպություններին, ովքեր պատասխանատվությամբ ու ազնվությամբ կատարում են իրենց հարկային պարտավորությունները։
Հարկ վճարողը պարզապես օրենքի պահանջ կատարող չէ․ նա պետության զարգացման, տնտեսության կայունության և հասարակության բարեկեցության կարևոր հիմնասյուներից մեկն է։
Յուրաքանչյուր վճարված հարկ նպաստում է կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների և ընդհանուր տնտեսական միջավայրի բարելավմանը։
Որպես Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ-ի տնօրեն՝ կարևորում եմ արդար, կանխատեսելի և գործընկերային հարկային միջավայրի ձևավորումը, որտեղ բիզնեսը ոչ միայն պարտավորություն ունի, այլ նաև վստահություն՝ պետության նկատմամբ։
Շնորհավորում եմ բոլոր բարեխիղճ հարկ վճարողներին՝ մաղթելով հաջողություն, կայուն աճ և արդյունավետ գործունեություն։
Սերգեյ Խաչատրյան
Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ տնօրեն
Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ
Մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը
???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2