Առողջության համապարփակ ապահովագրություն․ անհրաժեշտ բարեփոխում, թե նոր

2025-11-02

????«Առողջության համապարփակ ապահովագրություն․ անհրաժեշտ բարեփոխում, թե նոր հարկային բեռ»
❗2026 թվականից առողջության համապարփակ ապահովագրությունը կսկի գործել։ Դրան ենթակա կլինեն ոչ միայն 65 և բարձր տարիք ունեցող անձինք, այլև վարձու աշխատողները, նոտարները, ԱՁ-երը, ինչպես նաև վարձակալական վճար, տոկոս, շահաբաժին, ռոյալթի և այլ եկամուտներ ստացող անձինք։
????Համակարգը ներդրվելու է փուլային տարբերակով, ինչը, իմ դիտարկմամբ, պարունակում է որոշակի ռիսկեր։ Օրինակ՝ 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացողների ավելի շուտ ընդգրկումը կարող է հանգեցնել աշխատավարձերի նվազ հայտարարագրմանը։ Դա պայմանավորված է ոչ թե հարկերից խուսափելու ցանկությամբ, այլ համակարգի նկատմամբ դեռևս ձևավորված վստահության պակասով։
????Բացի այդ, հարց է առաջանում՝ արդյո՞ք մեր բժշկական համակարգը պատրաստ է սպասարկել ավելի մեծ թվով պացիենտների՝ միաժամանակ պահպանելով ծառայությունների որակը։ Եթե այս հարցին նախապես չտրվի հիմնավորված պատասխան, ապա ապահովագրության գաղափարը կարող է կորցնել իր սոցիալական նշանակությունը։
????Հիմնական հարցն այն է՝ արդյո՞ք այս նախաձեռնությունը իրապես կնպաստի սոցիալական համերաշխության ձևավորմանը, բժշկական ծառայությունների որակի ու հասանելիության բարձրացմանը, թե՞ պարզապես կդառնա հերթական հարկային բեռ, որի ծանրությունը կրկին կկրեն բիզնես միջավայրը և վարձու աշխատողները։
????Իմ համոզմամբ՝ համակարգի հաջողության գրավականը պետք է լինի վստահության ձևավորումը, ոչ թե հարկային ճնշումը։
Դրա համար անհրաժեշտ է․
▫️Հստակ և թափանցիկ բացատրել հավաքագրված գումարների ուղղությունները,
▫️Սահմանել պետական համաֆինանսավորման իրական մեխանիզմ՝ նվազ եկամուտ ունեցող խմբերի համար,
▫️Ապահովել մասնավոր սեկտորի ներգրավվածությունը, որպեսզի առողջապահական ծառայությունները լինեն մրցակցային ու որակյալ,
▫️Եվ ամենակարևորը՝ բացառել, որ այս նոր համակարգը վերածվի պարտադիր վճարի առանց իրական ծառայության դիմաց։
❗Միայն այս դեպքում հնարավոր կլինի կառուցել վստահելի և արդար համակարգ, որը կհամարվի ոչ թե նոր հարկային բեռ, այլ ներդրում՝ մեր քաղաքացիների առողջ ապագայի մեջ։

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-04-20

???? Նախագիծ՝ թափոնների գործածության հստակեցման և վարչական պատասխանատվության սահմանման վերաբերյալ
Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ (ՎԻՎ) օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ.
???? Օրենսգրքի՝ թափոնների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությանը վերաբերող դրույթը կհամապատասխանեցվի «Թափոնների մասին» օրենքին:
???? ՎԻՎ օրենսգիրքը կլրացվի նոր հոդվածով, որով տուգանքներ կսահմանվեն թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար:
Տուգանքներ կկիրառվեն հետևյալ պահանջների խախտման դեպքում՝
թափոնների պատշաճ հաշվառում չիրականացնելը,
թափոնների անվտանգ գործածության կանոնները չպահպանելը,
սահմանված այլ պահանջներ չկատարելը։
Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ
Մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը
???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2

SAFE Invest 2026-04-19

????2026թ-ի ապրիլի 1-ին «Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Ս. Խաչատրյան մասնակցել է պետություն–մասնավոր երկխոսության ձևաչափով կարևոր հանդիպման, որտեղ ներգրավված էին Հայաստանի ներդրումային խորհուրդը, ՊԵԿ-ը, Ֆինանսների նախարարությունը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
???? Քննարկման առանցքում մի կարևոր խնդիր էր՝
հատուկ հարկային համակարգերից ընդհանուր համակարգ անցած, սակայն որպես ԱԱՀ վճարող չհաշվառված հարկ վճարողների ԱԱՀ դեբետային գումարների օգտագործման սահմանափակումը։
???? Գործող կարգավորումներով ստեղծվում է հակասական իրավիճակ․
հարկ վճարողը օրենքի ուժով համարվում է ԱԱՀ վճարող և կրում է պարտավորություն, բայց միաժամանակ չի կարող օգտագործել իր վճարած ԱԱՀ-ն։
???? Սա ոչ միայն տեխնիկական, այլ նաև բիզնեսի համար էական խնդիր է։
???? Քննարկման ընթացքում ներկայացվել են տարբեր մոտեցումներ և լուծման ուղիներ։ Սերգեյ Խաչատրյանը ևս ներկայացրել է իր մասնագիտական դիտարկումներն ու առաջարկները՝ հիմնված գործնական փորձի վրա։
✅ Արդյունքում ձևավորվել է կարևոր մոտեցում՝
նախատեսվում է Հարկային օրենսգրքի նախագծով հնարավորություն տալ նման իրավիճակում հայտնված հարկ վճարողներին մինչև 2026թ. ավարտը ներկայացնել համապատասխան դիմումը և օգտագործել ԱԱՀ դեբետային գումարները։
???? Սա կարևոր քայլ է բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ՝ նվազեցնելով ավելորդ հարկային բեռը և ապահովելով ավելի արդար համակարգ։

SAFE Invest 2026-04-19

???? Ապրիլի 19 — Հարկ վճարողի օր
Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու բոլոր այն անձանց և կազմակերպություններին, ովքեր պատասխանատվությամբ ու ազնվությամբ կատարում են իրենց հարկային պարտավորությունները։
Հարկ վճարողը պարզապես օրենքի պահանջ կատարող չէ․ նա պետության զարգացման, տնտեսության կայունության և հասարակության բարեկեցության կարևոր հիմնասյուներից մեկն է։
Յուրաքանչյուր վճարված հարկ նպաստում է կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների և ընդհանուր տնտեսական միջավայրի բարելավմանը։
Որպես Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ-ի տնօրեն՝ կարևորում եմ արդար, կանխատեսելի և գործընկերային հարկային միջավայրի ձևավորումը, որտեղ բիզնեսը ոչ միայն պարտավորություն ունի, այլ նաև վստահություն՝ պետության նկատմամբ։
Շնորհավորում եմ բոլոր բարեխիղճ հարկ վճարողներին՝ մաղթելով հաջողություն, կայուն աճ և արդյունավետ գործունեություն։
Սերգեյ Խաչատրյան
Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ տնօրեն
Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ
Մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը
???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2