Նախագիծ․ ոսկյա իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշմ

2024-05-10

‼Նախագծով առաջարկվում է ոսկյա իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնների վերանայում կատարել․
Մասնավորապես՝
Ոսկուց պատրաստված իրերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համար­վում Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող՝ ԱԱՀ-ով հարկ­­ման բազայի և Օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն կազմվող փաստաթղթով հիմ­նա­վոր­­ված՝ տվյալ իրի արտադրության համար օգտագործված     ՝ ստանդարտացված ոսկու ձու­լակ­­­տորի կամ դրա մի մասի ձեռք բերման գնի դրական տարբերությունը: Սույն մասի համաձայն հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազան չի կարող պակաս լինել Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածի այլ մասերով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկ­­ման բազայի 25 տոկոսից։
⏳Փոփոխությունը նախատեսվում է ուժի մեջ մտնել  2024 թվականի հուլիսի 1-ից ։

Եղեք իրազեկ
Հարգանքներով՝
Սեյֆ ինվեսթ ՍՊԸ

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-04-20

???? Նախագիծ՝ թափոնների գործածության հստակեցման և վարչական պատասխանատվության սահմանման վերաբերյալ
Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ (ՎԻՎ) օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ.
???? Օրենսգրքի՝ թափոնների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությանը վերաբերող դրույթը կհամապատասխանեցվի «Թափոնների մասին» օրենքին:
???? ՎԻՎ օրենսգիրքը կլրացվի նոր հոդվածով, որով տուգանքներ կսահմանվեն թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար:
Տուգանքներ կկիրառվեն հետևյալ պահանջների խախտման դեպքում՝
թափոնների պատշաճ հաշվառում չիրականացնելը,
թափոնների անվտանգ գործածության կանոնները չպահպանելը,
սահմանված այլ պահանջներ չկատարելը։
Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ
Մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը
???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2

SAFE Invest 2026-04-19

????2026թ-ի ապրիլի 1-ին «Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Ս. Խաչատրյան մասնակցել է պետություն–մասնավոր երկխոսության ձևաչափով կարևոր հանդիպման, որտեղ ներգրավված էին Հայաստանի ներդրումային խորհուրդը, ՊԵԿ-ը, Ֆինանսների նախարարությունը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
???? Քննարկման առանցքում մի կարևոր խնդիր էր՝
հատուկ հարկային համակարգերից ընդհանուր համակարգ անցած, սակայն որպես ԱԱՀ վճարող չհաշվառված հարկ վճարողների ԱԱՀ դեբետային գումարների օգտագործման սահմանափակումը։
???? Գործող կարգավորումներով ստեղծվում է հակասական իրավիճակ․
հարկ վճարողը օրենքի ուժով համարվում է ԱԱՀ վճարող և կրում է պարտավորություն, բայց միաժամանակ չի կարող օգտագործել իր վճարած ԱԱՀ-ն։
???? Սա ոչ միայն տեխնիկական, այլ նաև բիզնեսի համար էական խնդիր է։
???? Քննարկման ընթացքում ներկայացվել են տարբեր մոտեցումներ և լուծման ուղիներ։ Սերգեյ Խաչատրյանը ևս ներկայացրել է իր մասնագիտական դիտարկումներն ու առաջարկները՝ հիմնված գործնական փորձի վրա։
✅ Արդյունքում ձևավորվել է կարևոր մոտեցում՝
նախատեսվում է Հարկային օրենսգրքի նախագծով հնարավորություն տալ նման իրավիճակում հայտնված հարկ վճարողներին մինչև 2026թ. ավարտը ներկայացնել համապատասխան դիմումը և օգտագործել ԱԱՀ դեբետային գումարները։
???? Սա կարևոր քայլ է բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ՝ նվազեցնելով ավելորդ հարկային բեռը և ապահովելով ավելի արդար համակարգ։

SAFE Invest 2026-04-19

???? Ապրիլի 19 — Հարկ վճարողի օր
Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու բոլոր այն անձանց և կազմակերպություններին, ովքեր պատասխանատվությամբ ու ազնվությամբ կատարում են իրենց հարկային պարտավորությունները։
Հարկ վճարողը պարզապես օրենքի պահանջ կատարող չէ․ նա պետության զարգացման, տնտեսության կայունության և հասարակության բարեկեցության կարևոր հիմնասյուներից մեկն է։
Յուրաքանչյուր վճարված հարկ նպաստում է կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների և ընդհանուր տնտեսական միջավայրի բարելավմանը։
Որպես Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ-ի տնօրեն՝ կարևորում եմ արդար, կանխատեսելի և գործընկերային հարկային միջավայրի ձևավորումը, որտեղ բիզնեսը ոչ միայն պարտավորություն ունի, այլ նաև վստահություն՝ պետության նկատմամբ։
Շնորհավորում եմ բոլոր բարեխիղճ հարկ վճարողներին՝ մաղթելով հաջողություն, կայուն աճ և արդյունավետ գործունեություն։
Սերգեյ Խաչատրյան
Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ տնօրեն
Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ
Մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը
???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2