Աշխատողի հաշվին պետական խնայողություն

2025-09-02

????«Աշխատողի հաշվին պետական խնայողություն»
❗Սեպտեմբերի 1-ից գործելու է Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման նոր համակարգը։ Սա միայն փաստաթղթավորման փոփոխություն չէ․ այն իր հետ բերել է նաև հաշվարկների մեթոդաբանության փոփոխություններ։
Մասնավորապես՝
????Ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման ժամանակ աշխատողի նպաստի չափը որոշելու համար հիմք ընդունվող մեծությունը բաժանվում է 30․4-ի և բազմապատկվում է օրացուցային օրերի թվով։
????Մինչ այդ գործող կարգավորմամբ նույն մեծությունը բաժանվում էր 21-ի կամ 25-ի՝ կախված հնգօրյա կամ վեցօրյա աշխատանքային գրաֆիկից, և բազմապատկվում էր աշխատանքային օրերի թվով։
Բացի այդ՝
⏳Գործատուի միջոցների հաշվին վճարվող նախկին հինգ աշխատանքային օրերը փոխարինվել են յոթ օրացուցային օրերով։
✍Այս փոփոխությունների արդյունքում ստացվում է, որ աշխատողը ժամանակավոր անաշխատունակության նպաստը ստանալու է ավելի քիչ, քան նախկինում գործող կարգավորումներով։ Սա, իր էությամբ, վատթարացնող նորմ է, որի մասին հասարակական և մասնագիտական քննարկում գրեթե չի իրականացվում։
????Միևնույն ժամանակ պետք է հարց բարձրացնել․ հաշվի առնելով, որ այս փոփոխությունը հրապարակվել է միայն 17․04․2025թ․-ին, արդյո՞ք պահպանվել է օրենքով սահմանված ողջամիտ ժամկետը՝ նման վատթարացնող նորմերը ուժի մեջ մտցնելու համար։
Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ
???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-09-17

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենսդրական փոփոխություններով կհաստակեցվենապահովագրության շրջանակներում փոխհատուցվող դեղերի գնային չափանիշները։

Առանցքային նորությունը վերաբերում է դեղերի գնային վերին շեմին և փոխհատուցման ցանկերի ձևավորմանը.

???? Գնային վերին սահմանաչափ — դեղը ենթակա չէ ընդգրկման հատուցվող դեղերի ցանկում, եթե դրա հատուցման գինը գերազանցում է սահմանված առավելագույն հատուցման չափի կրկնակին (2 անգամը)։

???? Հաշվարկների կարգ — սահմանված շեմը գերազանցող դեղերը դուրս են մնում նաև հատուցման գնի և առավելագույն չափի ընդհանուր հաշվարկներից։

???? Նպատակը — ապահովել ապահովագրական միջոցների նպատակային ու արդյունավետ բաշխումը՝ խրախուսելով շուկայում մատչելի և համարժեք դեղամիջոցների կիրառումը։

???? Օրենսդրական նոր կարգավորումներին ձեր բիզնես գործունեությունը համապատասխանեցնելու և մասնագիտական աջակցություն ստանալու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ին։

Հետևե՛ք օրենսդրական և բիզնես նորություններին մեզ հետ:

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-09-17

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-09-17

 Ձեր բիզնեսի վստահելի «կամուրջը» դեպի հաջողություն։

Յուրաքանչյուր կնքված պայմանագիր մի կամուրջ է, որը միացնում է ձեր ընթացիկ դիրքը ձեր նպատակներին։ Այդ կամուրջը պետք է լինի ամուր, իսկ ձեր բիզնեսը՝ պաշտպանված արտաքին ռիսկերից։

«SAFE INVEST»-ն առաջարկում է իրավական և հաշվապահական ամուր հիմք։ Մենք ապահովում ենք այն պաշտպանիչ գմբեթը, որն անհրաժեշտ է ձեր բիզնեսին՝ առանց անհանգստության զարգանալու համար։

Կառուցե՛ք վստահ։

???? Կապնվեք մեզ հետ՝ 098 22 11 62