Հայտարարագրերի գործընթացի իրական պատկերը և առաջարկները

2025-07-31

Հայտարարագրերի գործընթացի իրական պատկերը և առաջարկները.
????Միայն 2025 թվականին շուրջ 800,000 քաղաքացի պետք է ներկայացնի եկամտային տարեկան հայտարարագիր։ Սակայն առ այսօր հայտարարագիր ներկայացրել է միայն մոտ 70,000 մարդ, որոնց մի մասը շահագրգռված է եղել եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից, իսկ մյուս մասը՝ հանրային աշխատողներ են։
Այսինքն՝ հայտարագրի երկարաձգված վերջնաժամկետից շուրջ 3 ամիս առաջ, ներկայացվածների տոկոսը կազմում է մոտ 8.75%, ինչը նշանակում է, որ ավելի քան 90% դեռ չի ներկայացրել։
Սա նշանակում է, որ
???? համակարգի հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնելու է սեպտեմբեր-հոկտեմբերին,
???? և արդեն իսկ հայտնի է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armeniaի համակարգը տեխնիկապես չի կարողանում բավարարել իրավաբանական անձանց սպասարկումը։
✍️Սա իր հերթին ստեղծելու է ծրագրային մեծ խափանումներ՝ ազդելով քաղաքացիների և հաշվապահների բնականոն աշխատանքի վրա։
❗❗❗Ուստի նախկինում իմ կողմից բարձրաձայնված առաջարկները՝ արդիական են այսօր էլ.
✅ Առաջարկ 1.
Հետաձգել որոշ խմբերի համար ներկայացման պարտադիրությունը.
Օրինակ՝ մինչև 10 միլիոն դրամ տարեկան եկամուտ ունեցող ֆիզիկական անձինք կարող են կամավոր կերպով ներկայացնել հայտարարագիրը։
-Սա կբեռնաթափի համակարգը և թույլ կտա ավելի ռացիոնալ ռեսուրսների կառավարում։
✅ Առաջարկ 2.
Ընդլայնել սոցիալական ծախսերի վերադարձման շրջանակը
Հատկապես՝
???? ավելացնել վերաներդրումների (սոցիալական, կրթական, առողջապահական) հետ կապված բոլոր անկանխիկ ծախսերը,
???? ներդնել քեշբեք համակարգ, որը կդառնա ուղիղ շահագրգռման գործիք՝ գրեթե բոլոր հայտարարող քաղաքացիների համար։
-Սա կբարձրացնի մասնակցության մակարդակը, կնվազեցնի դիմադրությունը և կփոխի հայտարարագրումը՝ մաքուր ֆորմալ պարտականությունից դեպի ներդրումներ խթանող միջոց։
????ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ Ազգային ժողովը նման առաջարկներին պետք է լինեն հետևողական, քանի որ ուշ կայացրած որոշումները արդեն իսկ անդառնալի ծախսերի հետեանք են։
????ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով դուք, որպես մասնագիտացված հանձնաժողով, կարծում եմ, որ ավելի վաղ շրջանում անհրաժեշտ է հանդես գաք առաջարկներով։»
????Նյութը՝ Սերգեյ Ս. Խաչատրյանի անձնական էջից։
❗Հիշեցնենք որ Սեյֆ ինվեսթ ընկերության տնօրեն Սերգեյ խաչատրյանը այս առաջարկով հանդես է գալիս շուրջ 2 տարի է և տարբեր ձևաչափերով այն իրազեկել և առաջարկել ՀՀ կառավարությանը։

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-09-17

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենսդրական փոփոխություններով կհաստակեցվենապահովագրության շրջանակներում փոխհատուցվող դեղերի գնային չափանիշները։

Առանցքային նորությունը վերաբերում է դեղերի գնային վերին շեմին և փոխհատուցման ցանկերի ձևավորմանը.

???? Գնային վերին սահմանաչափ — դեղը ենթակա չէ ընդգրկման հատուցվող դեղերի ցանկում, եթե դրա հատուցման գինը գերազանցում է սահմանված առավելագույն հատուցման չափի կրկնակին (2 անգամը)։

???? Հաշվարկների կարգ — սահմանված շեմը գերազանցող դեղերը դուրս են մնում նաև հատուցման գնի և առավելագույն չափի ընդհանուր հաշվարկներից։

???? Նպատակը — ապահովել ապահովագրական միջոցների նպատակային ու արդյունավետ բաշխումը՝ խրախուսելով շուկայում մատչելի և համարժեք դեղամիջոցների կիրառումը։

???? Օրենսդրական նոր կարգավորումներին ձեր բիզնես գործունեությունը համապատասխանեցնելու և մասնագիտական աջակցություն ստանալու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ին։

Հետևե՛ք օրենսդրական և բիզնես նորություններին մեզ հետ:

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-09-17

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-09-17

 Ձեր բիզնեսի վստահելի «կամուրջը» դեպի հաջողություն։

Յուրաքանչյուր կնքված պայմանագիր մի կամուրջ է, որը միացնում է ձեր ընթացիկ դիրքը ձեր նպատակներին։ Այդ կամուրջը պետք է լինի ամուր, իսկ ձեր բիզնեսը՝ պաշտպանված արտաքին ռիսկերից։

«SAFE INVEST»-ն առաջարկում է իրավական և հաշվապահական ամուր հիմք։ Մենք ապահովում ենք այն պաշտպանիչ գմբեթը, որն անհրաժեշտ է ձեր բիզնեսին՝ առանց անհանգստության զարգանալու համար։

Կառուցե՛ք վստահ։

???? Կապնվեք մեզ հետ՝ 098 22 11 62