ԻՐԱԶԵԿՈՒՄ!

2025-07-23

Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ-ն, հավատարիմ լինելով բիզնես միջավայրի բարելավման և տնտեսվարողների շահերի պաշտպանությանը, նախաձեռնել և իր մասնագիտական ներգրավմամբ աջակցել է ՀՀ Հարկային օրենսգրքի փոփոխություններին, որոնք վերաբերում են թեթև մարդատար ավտոմեքենաների ԱԱՀ-ի (Ավելացված արժեքի հարկի) հաշվանցման կարգի վերանայմանը և մի շարք այլ դրույթների արդիականացմանը։
Մասնավորապես, նաև ընկերության տնօրեն Սերգեյ Ս. Խաչատրյանի կողմից ներկայացված առաջարկի հիման վրա մշակվել է օրենսդրական նախաձեռնություն, որն ուղղված է այն խնդիրների լուծմանը, որոնց առջև կանգնում են բազմաթիվ տնտեսվարողներ՝
ԱԱՀ-ի հաշվանցման բարդացված ընթացակարգերի, ավտոմեքենաների ձեռքբերման և շահագործման (վարձույթի, Լիզնիգի տրամադրման) ընթացքում առաջացող հարկային խոչընդոտների պատճառով։
Այս փոփոխություններով հնարավոր է դարձել թեթև մարդատար ավտոմեքենաների հետ կապված ԱԱՀ-ի հաշվանցումը կատարել առավել ճկուն, ինչը կնպաստի նաև ավտոմեքենաների շրջանառության թափանցիկությանը և հարկային ռիսկերի նվազեցմանը։
Սույն օրենսդրական փոփոխությունների կյանքի կոչման հարցում մեր առանձնահատուկ շնորհակալությունն ենք հայտնում՝
ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին,
Մասնավորապես՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Бабкен Тунян / Բաբկեն Թունյանին,
ով ցուցաբերել է բարձր մակարդակի հետևողականություն, մասնագիտական ուշադրություն և աջակցություն՝ այս փոփոխությունների նախագիծը խորությամբ ուսումնասիրելու, հիմնավորելու և օրենքի ուժ տալու գործընթացում։
Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ-ն շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը տնտեսվարողների կարիքները ներկայացնելու և օրենքների բարելավման գործում՝ ի նպաստ Հայաստանում բիզնեսի կայուն և արդյունավետ զարգացման։

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-09-17

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենսդրական փոփոխություններով կհաստակեցվենապահովագրության շրջանակներում փոխհատուցվող դեղերի գնային չափանիշները։

Առանցքային նորությունը վերաբերում է դեղերի գնային վերին շեմին և փոխհատուցման ցանկերի ձևավորմանը.

???? Գնային վերին սահմանաչափ — դեղը ենթակա չէ ընդգրկման հատուցվող դեղերի ցանկում, եթե դրա հատուցման գինը գերազանցում է սահմանված առավելագույն հատուցման չափի կրկնակին (2 անգամը)։

???? Հաշվարկների կարգ — սահմանված շեմը գերազանցող դեղերը դուրս են մնում նաև հատուցման գնի և առավելագույն չափի ընդհանուր հաշվարկներից։

???? Նպատակը — ապահովել ապահովագրական միջոցների նպատակային ու արդյունավետ բաշխումը՝ խրախուսելով շուկայում մատչելի և համարժեք դեղամիջոցների կիրառումը։

???? Օրենսդրական նոր կարգավորումներին ձեր բիզնես գործունեությունը համապատասխանեցնելու և մասնագիտական աջակցություն ստանալու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ին։

Հետևե՛ք օրենսդրական և բիզնես նորություններին մեզ հետ:

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-09-17

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-09-17

 Ձեր բիզնեսի վստահելի «կամուրջը» դեպի հաջողություն։

Յուրաքանչյուր կնքված պայմանագիր մի կամուրջ է, որը միացնում է ձեր ընթացիկ դիրքը ձեր նպատակներին։ Այդ կամուրջը պետք է լինի ամուր, իսկ ձեր բիզնեսը՝ պաշտպանված արտաքին ռիսկերից։

«SAFE INVEST»-ն առաջարկում է իրավական և հաշվապահական ամուր հիմք։ Մենք ապահովում ենք այն պաշտպանիչ գմբեթը, որն անհրաժեշտ է ձեր բիզնեսին՝ առանց անհանգստության զարգանալու համար։

Կառուցե՛ք վստահ։

???? Կապնվեք մեզ հետ՝ 098 22 11 62