ՀՀ Կառավարության փետրվարի 13-ի նիստում որոշվել է սոցիալական ծախսերի փո

2025-02-23

ՀՀ Կառավարության փետրվարի 13-ի նիստում որոշվել է սոցիալական ծախսերի փոխհատուցման ծրագրերի ընդլյանում կատարել, մասնավորապես՝
Արդեն գործող սոցիալական ծախսերին ավելացել են․
Ա) երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի, ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների մասով կատարված ուսման վճարները:
Ծրագրերի երաշխավորված լինելու հանգամանքը 2024 թվականի հաշվետու տարվա մասով դիտարկվելու է հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, իսկ հետագա հաշվետու տարիների մասով՝ կրթական ծառայությունները մատուցող անձի կողմից հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթվի դրությամբ.
Բ) միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերը։»․
կրթության գծով սոցիալական ծախսի համար՝
ա․ դասագրքերի վարձակալության մասով յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3․000 դրամ,
բ․ ընդհանուր տարեկան առավելագույնը 100.000 դրամը:»։
Գ) Առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի, ինչպես նաև 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ատամնաբուժական ծառայությունների ձեռքբերման ծախսերը:

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-09-17

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենսդրական փոփոխություններով կհաստակեցվենապահովագրության շրջանակներում փոխհատուցվող դեղերի գնային չափանիշները։

Առանցքային նորությունը վերաբերում է դեղերի գնային վերին շեմին և փոխհատուցման ցանկերի ձևավորմանը.

???? Գնային վերին սահմանաչափ — դեղը ենթակա չէ ընդգրկման հատուցվող դեղերի ցանկում, եթե դրա հատուցման գինը գերազանցում է սահմանված առավելագույն հատուցման չափի կրկնակին (2 անգամը)։

???? Հաշվարկների կարգ — սահմանված շեմը գերազանցող դեղերը դուրս են մնում նաև հատուցման գնի և առավելագույն չափի ընդհանուր հաշվարկներից։

???? Նպատակը — ապահովել ապահովագրական միջոցների նպատակային ու արդյունավետ բաշխումը՝ խրախուսելով շուկայում մատչելի և համարժեք դեղամիջոցների կիրառումը։

???? Օրենսդրական նոր կարգավորումներին ձեր բիզնես գործունեությունը համապատասխանեցնելու և մասնագիտական աջակցություն ստանալու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ին։

Հետևե՛ք օրենսդրական և բիզնես նորություններին մեզ հետ:

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-09-17

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-09-17

 Ձեր բիզնեսի վստահելի «կամուրջը» դեպի հաջողություն։

Յուրաքանչյուր կնքված պայմանագիր մի կամուրջ է, որը միացնում է ձեր ընթացիկ դիրքը ձեր նպատակներին։ Այդ կամուրջը պետք է լինի ամուր, իսկ ձեր բիզնեսը՝ պաշտպանված արտաքին ռիսկերից։

«SAFE INVEST»-ն առաջարկում է իրավական և հաշվապահական ամուր հիմք։ Մենք ապահովում ենք այն պաշտպանիչ գմբեթը, որն անհրաժեշտ է ձեր բիզնեսին՝ առանց անհանգստության զարգանալու համար։

Կառուցե՛ք վստահ։

???? Կապնվեք մեզ հետ՝ 098 22 11 62