ԻՐԱԶԵԿՈՒՄ

2024-12-17

????Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված 2025 թվականի հունվարի 1-ից գործարկվելու է հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգը։
????Ինչ հնարավորություններ կապահովի նոր համակարգը
Նոր անձնական հաշվի քարտի համակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են հարկ վճարողների համար պարզեցնելու և ավելի համակարգված դարձնելու հարկային պարտավորությունների հաշվառման գործընթացը.
????գործելու են հարկային պարտավորությունների առանձնացված հաշվառման կարգավորումներ, որով պայմանավորված՝ գործող մեկ անձնական հաշվի քարտի փոխարեն գործելու են երկու տարբեր քարտեր։ Հաշվարկներով առաջացած պարտավորությունները հաշվառվելու են հարկատեսակների անձնական հաշվի քարտում, իսկ վարչական ակտի պարտավարությունները` վարչական ակտի անձնական հաշվի քարտում։
????2025 թվականից վարչական ակտով առաջացած պարտավորությունների մարման համար անհրաժեշտ է վճարումը կատարել 900008000771 վարչական ակտերի միասնական հաշվին, իսկ հաշվարկներով առաջացած հարկային պարտավորությունների մարման համար՝ գործող 900008000490 հարկատեսակների միասնական հաշվին։
????Հարկ վճարողները հնարավորություն կունենան ինքնուրույն որոշել հարկատեսակների պարտավորությունների մարման առաջնահերթությունը՝ մինչև տվյալ հարկատեսակի վճարման վերջնաժամկետը։ Հարկ վճարողներն այժմ չունեն ընտրության հնարավորություն, քանի որ պարտավորությունները միասնական հաշվից մարվում են միայն ինքնաշխատ եղանակով` պարտավորությունների հաշվառման օրով։
????ՊԵԿ-ը հարկ վճարողներին տեղեկացնում է
Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում հասանելի չեն լինելու
????ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը՝ https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf
????Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը՝ https://self-portal.taxservice.am/sign-in/
????Տաքսի ծառայության My Tax հավելվածի ամսական հայտարարություն ներկայացնելու հնարավորությունը
????Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը` https://file-online.taxservice.am/personala.../loginPage.jsf հասանելի չի լինի 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը, ուստի այդ ժամանակահատվածում ֆիզիկական անձինք չեն կարող ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումը։
????Հարկ վճարողների համար նշված ժամանակահատվածում մշտապես հասանելի կլինեն Հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման e-invoicing և ՀԴՄ համակարգերը։
Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար և հույս հայտնում, որ դրանք կլինեն նվազագույնը, քանի որ նշված համակարգերն անհասանելի կլինեն տոնական օրերին։

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-04-20

???? Նախագիծ՝ թափոնների գործածության հստակեցման և վարչական պատասխանատվության սահմանման վերաբերյալ
Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ (ՎԻՎ) օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ.
???? Օրենսգրքի՝ թափոնների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությանը վերաբերող դրույթը կհամապատասխանեցվի «Թափոնների մասին» օրենքին:
???? ՎԻՎ օրենսգիրքը կլրացվի նոր հոդվածով, որով տուգանքներ կսահմանվեն թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար:
Տուգանքներ կկիրառվեն հետևյալ պահանջների խախտման դեպքում՝
թափոնների պատշաճ հաշվառում չիրականացնելը,
թափոնների անվտանգ գործածության կանոնները չպահպանելը,
սահմանված այլ պահանջներ չկատարելը։
Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ
Մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը
???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2

SAFE Invest 2026-04-19

????2026թ-ի ապրիլի 1-ին «Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Ս. Խաչատրյան մասնակցել է պետություն–մասնավոր երկխոսության ձևաչափով կարևոր հանդիպման, որտեղ ներգրավված էին Հայաստանի ներդրումային խորհուրդը, ՊԵԿ-ը, Ֆինանսների նախարարությունը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
???? Քննարկման առանցքում մի կարևոր խնդիր էր՝
հատուկ հարկային համակարգերից ընդհանուր համակարգ անցած, սակայն որպես ԱԱՀ վճարող չհաշվառված հարկ վճարողների ԱԱՀ դեբետային գումարների օգտագործման սահմանափակումը։
???? Գործող կարգավորումներով ստեղծվում է հակասական իրավիճակ․
հարկ վճարողը օրենքի ուժով համարվում է ԱԱՀ վճարող և կրում է պարտավորություն, բայց միաժամանակ չի կարող օգտագործել իր վճարած ԱԱՀ-ն։
???? Սա ոչ միայն տեխնիկական, այլ նաև բիզնեսի համար էական խնդիր է։
???? Քննարկման ընթացքում ներկայացվել են տարբեր մոտեցումներ և լուծման ուղիներ։ Սերգեյ Խաչատրյանը ևս ներկայացրել է իր մասնագիտական դիտարկումներն ու առաջարկները՝ հիմնված գործնական փորձի վրա։
✅ Արդյունքում ձևավորվել է կարևոր մոտեցում՝
նախատեսվում է Հարկային օրենսգրքի նախագծով հնարավորություն տալ նման իրավիճակում հայտնված հարկ վճարողներին մինչև 2026թ. ավարտը ներկայացնել համապատասխան դիմումը և օգտագործել ԱԱՀ դեբետային գումարները։
???? Սա կարևոր քայլ է բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ՝ նվազեցնելով ավելորդ հարկային բեռը և ապահովելով ավելի արդար համակարգ։

SAFE Invest 2026-04-19

???? Ապրիլի 19 — Հարկ վճարողի օր
Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու բոլոր այն անձանց և կազմակերպություններին, ովքեր պատասխանատվությամբ ու ազնվությամբ կատարում են իրենց հարկային պարտավորությունները։
Հարկ վճարողը պարզապես օրենքի պահանջ կատարող չէ․ նա պետության զարգացման, տնտեսության կայունության և հասարակության բարեկեցության կարևոր հիմնասյուներից մեկն է։
Յուրաքանչյուր վճարված հարկ նպաստում է կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների և ընդհանուր տնտեսական միջավայրի բարելավմանը։
Որպես Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ-ի տնօրեն՝ կարևորում եմ արդար, կանխատեսելի և գործընկերային հարկային միջավայրի ձևավորումը, որտեղ բիզնեսը ոչ միայն պարտավորություն ունի, այլ նաև վստահություն՝ պետության նկատմամբ։
Շնորհավորում եմ բոլոր բարեխիղճ հարկ վճարողներին՝ մաղթելով հաջողություն, կայուն աճ և արդյունավետ գործունեություն։
Սերգեյ Խաչատրյան
Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ տնօրեն
Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ
Մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը
???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2