Հարկային արտոնությունները ՏՏ ոլորտում

2022-06-30

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը խթանելու համար պետության հիմնական գործիքը ՏՏ հավաստագիրն է, որով մի շարք հարկային արտոնություններ են սահմանվում հայկական ՏՏ (և որոշ ինժեներական) ստարտափերի համար: 


Հարկային արտոնությունները ենթադրում են.

• 0% շահութահարկի դրույքաչափ (ընդհանուր հարկային ռեժիմի զուտ եկամտի 20% -ի փոխարեն),

• 10% աշխատողների եկամտային հարկի դրույքաչափ (ընդհանուր հարկային ռեժիմի 23% -ի փոխարեն):


Համաձայն «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի» հայկական ընկերությունները (կամ անհատ ձեռնարկատերը) գրանցվելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում կարող են դիմել հավաստագրման հանձնաժողով հավաստագիր ստանալու և առաջիկա 5 տարիների ընթացքում հարկային արտոնություններից օգտվելու համար:


Հավաստագիր ստանալու համար ՏՏ ստարտափները պետք է որոշակի չափանիշների համապատասխանեն: Դրանցից են՝

• Հայտատու ՏՏ ստարտափը պետք է գործունեություն ծավալի որոշակի ոլորտներում որոնցից են ծրագրային ապահովման մշակումը, խորհրդատվական գործունեությունը համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում, համակարգչային համակարգերի կառավարման գործունեությունը, տվյալների մշակումը, վեբ-պորտալների հետ կապված գործողությունները, հոսթինգի ծառայությունները, էլեկտրոնային համակարգերի նախագծումը, թեստավորումը և արտադրություն (սա ենթադրում է նաև ինժեներական ստարտափներ), ՏՏ ոլորտի կրթություն, հետազոտություն, համակարգչային անիմացիան և մոդելավորումը, ինչպես նաև ինտեգրալային սխեմաների նախագծումը և թեստավորումը: 

• Հայտատու ՏՏ ստարտափը պետք է ունենա առավելագույնը 30 աշխատողից,

• Հայտատու ՏՏ ստարտափի բաժնետերերը չպետք է ունենան (դիմելու պահին և դիմումից 3 տարի առաջ) մեկ այլ հայկական ՏՏ ստարտափում մասնակցություն կամ լինեն անհատ ձեռնարկատեր (գործող ՏՏ ոլորտում):

• Դիմորդ ՏՏ ստարտափը չպետք է լինի այլ իրավաբանական անձի դուստր ձեռնարկություն: 

• Չպետք է լինի օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղ կամ ներկայացուցչություն:

• Չպետք է լինի տնտեսական ընկերակցություն: 


Հավաստագրի տրամադրման գործընթացը դիմումից հետո տևում է առավելագույնը 30 օր:

Չնայած մանրամասն պահանջներին վստահեցնում ենք, որ գործընթացը հնարավոր է կազմակերպել արագ և արդյունավետ դրա իրականացումը պրոֆեսիոնալներին վստահելու դեպքում: 

Ֆինանսական ոլորտի այլ կարևոր տեղեկություններ կարող եք գտնել հետևելով մեր բլոգին:


ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-09-17

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենսդրական փոփոխություններով կհաստակեցվենապահովագրության շրջանակներում փոխհատուցվող դեղերի գնային չափանիշները։

Առանցքային նորությունը վերաբերում է դեղերի գնային վերին շեմին և փոխհատուցման ցանկերի ձևավորմանը.

???? Գնային վերին սահմանաչափ — դեղը ենթակա չէ ընդգրկման հատուցվող դեղերի ցանկում, եթե դրա հատուցման գինը գերազանցում է սահմանված առավելագույն հատուցման չափի կրկնակին (2 անգամը)։

???? Հաշվարկների կարգ — սահմանված շեմը գերազանցող դեղերը դուրս են մնում նաև հատուցման գնի և առավելագույն չափի ընդհանուր հաշվարկներից։

???? Նպատակը — ապահովել ապահովագրական միջոցների նպատակային ու արդյունավետ բաշխումը՝ խրախուսելով շուկայում մատչելի և համարժեք դեղամիջոցների կիրառումը։

???? Օրենսդրական նոր կարգավորումներին ձեր բիզնես գործունեությունը համապատասխանեցնելու և մասնագիտական աջակցություն ստանալու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ին։

Հետևե՛ք օրենսդրական և բիզնես նորություններին մեզ հետ:

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-09-17

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-09-17

 Ձեր բիզնեսի վստահելի «կամուրջը» դեպի հաջողություն։

Յուրաքանչյուր կնքված պայմանագիր մի կամուրջ է, որը միացնում է ձեր ընթացիկ դիրքը ձեր նպատակներին։ Այդ կամուրջը պետք է լինի ամուր, իսկ ձեր բիզնեսը՝ պաշտպանված արտաքին ռիսկերից։

«SAFE INVEST»-ն առաջարկում է իրավական և հաշվապահական ամուր հիմք։ Մենք ապահովում ենք այն պաշտպանիչ գմբեթը, որն անհրաժեշտ է ձեր բիզնեսին՝ առանց անհանգստության զարգանալու համար։

Կառուցե՛ք վստահ։

???? Կապնվեք մեզ հետ՝ 098 22 11 62