Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ քննարկում 2025 թվականի հուլիսի 1-ից մասն

2024-12-02

❗Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ քննարկում 2025 թվականի հուլիսի 1-ից մասնագիտական ծառայությունները շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու օրենսդրական նախաձեռնության շուրջ։
????Քննարկմանը մասնակցում էին պետական գերատեսչությունների, հասարակական կառույցների, ՓՄՁ ոլորտի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
✍️ Խնդիրների շուրջ ելույթ ունեցավ նաև Սեյֆ Ինվեսթ ընկերության տնօրեն` Սերգեյ Ս. Խաչատրյանը, ով բարձրաձայնեց նախագծի շուրջ իր մտահոգությունները և հանդես եկավ առաջարկություններով։
???? Քննարկման արդյունքում բոլոր կողմերը համաձայնեցին շարունակել նմանատիպ ձևաչափով աշխատանքային քննարկումները և լրամշակել օրենքի նախագիծը, որի վերջնարդյունքը պետք է նպատակաուղղված լինի ոչ թե հարկային բեռի բարձրացմանը, այլ ստվերային միջավայրի նվազեցմանը։ Հետևաբար, առաջին հերթին նախ ստվերը պետք է վերացնել, հետո նոր նախագիծը կյանքի կոչել, ընդ որում` փոփոխությունն անհրաժեշտ է հետաձգել առնվազը մինչև 2026թ. հունվարի 1-ը, որպեսզի մեկ տարվա ընթացքում հնարավոր լինի իրականացնել անհրաժեշտ գործիքակազմի մշակումն ու ներդրումը։

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-09-17

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենսդրական փոփոխություններով կհաստակեցվենապահովագրության շրջանակներում փոխհատուցվող դեղերի գնային չափանիշները։

Առանցքային նորությունը վերաբերում է դեղերի գնային վերին շեմին և փոխհատուցման ցանկերի ձևավորմանը.

???? Գնային վերին սահմանաչափ — դեղը ենթակա չէ ընդգրկման հատուցվող դեղերի ցանկում, եթե դրա հատուցման գինը գերազանցում է սահմանված առավելագույն հատուցման չափի կրկնակին (2 անգամը)։

???? Հաշվարկների կարգ — սահմանված շեմը գերազանցող դեղերը դուրս են մնում նաև հատուցման գնի և առավելագույն չափի ընդհանուր հաշվարկներից։

???? Նպատակը — ապահովել ապահովագրական միջոցների նպատակային ու արդյունավետ բաշխումը՝ խրախուսելով շուկայում մատչելի և համարժեք դեղամիջոցների կիրառումը։

???? Օրենսդրական նոր կարգավորումներին ձեր բիզնես գործունեությունը համապատասխանեցնելու և մասնագիտական աջակցություն ստանալու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ին։

Հետևե՛ք օրենսդրական և բիզնես նորություններին մեզ հետ:

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-09-17

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-09-17

 Ձեր բիզնեսի վստահելի «կամուրջը» դեպի հաջողություն։

Յուրաքանչյուր կնքված պայմանագիր մի կամուրջ է, որը միացնում է ձեր ընթացիկ դիրքը ձեր նպատակներին։ Այդ կամուրջը պետք է լինի ամուր, իսկ ձեր բիզնեսը՝ պաշտպանված արտաքին ռիսկերից։

«SAFE INVEST»-ն առաջարկում է իրավական և հաշվապահական ամուր հիմք։ Մենք ապահովում ենք այն պաշտպանիչ գմբեթը, որն անհրաժեշտ է ձեր բիզնեսին՝ առանց անհանգստության զարգանալու համար։

Կառուցե՛ք վստահ։

???? Կապնվեք մեզ հետ՝ 098 22 11 62