ԻՐԱԶԵԿՈՒՄ - Նվազագույն ամսական աշխատավարձի մասին

2022-05-10

???? <<Նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68000 դրամից դարձնելով 80 000 դրամ և ըստ այդմ սահմանել գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նոր նվազագույն չափեր:
???? Այդ կապակցությամբ ՀՀ կառավարությունը հայտնում է, որ.
1. ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի համաձայն՝ կառավարությունը մինչև 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85,000 դրամ սահմանելու ուղղությամբ։ Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները:
———————————————————————
???? 098221162
☎️ 010523849
???? ք․Երևան,Թումանյան 1

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-04-20

???? Նախագիծ՝ թափոնների գործածության հստակեցման և վարչական պատասխանատվության սահմանման վերաբերյալ
Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ (ՎԻՎ) օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ.
???? Օրենսգրքի՝ թափոնների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությանը վերաբերող դրույթը կհամապատասխանեցվի «Թափոնների մասին» օրենքին:
???? ՎԻՎ օրենսգիրքը կլրացվի նոր հոդվածով, որով տուգանքներ կսահմանվեն թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար:
Տուգանքներ կկիրառվեն հետևյալ պահանջների խախտման դեպքում՝
թափոնների պատշաճ հաշվառում չիրականացնելը,
թափոնների անվտանգ գործածության կանոնները չպահպանելը,
սահմանված այլ պահանջներ չկատարելը։
Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ
Մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը
???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2

SAFE Invest 2026-04-19

????2026թ-ի ապրիլի 1-ին «Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Ս. Խաչատրյան մասնակցել է պետություն–մասնավոր երկխոսության ձևաչափով կարևոր հանդիպման, որտեղ ներգրավված էին Հայաստանի ներդրումային խորհուրդը, ՊԵԿ-ը, Ֆինանսների նախարարությունը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
???? Քննարկման առանցքում մի կարևոր խնդիր էր՝
հատուկ հարկային համակարգերից ընդհանուր համակարգ անցած, սակայն որպես ԱԱՀ վճարող չհաշվառված հարկ վճարողների ԱԱՀ դեբետային գումարների օգտագործման սահմանափակումը։
???? Գործող կարգավորումներով ստեղծվում է հակասական իրավիճակ․
հարկ վճարողը օրենքի ուժով համարվում է ԱԱՀ վճարող և կրում է պարտավորություն, բայց միաժամանակ չի կարող օգտագործել իր վճարած ԱԱՀ-ն։
???? Սա ոչ միայն տեխնիկական, այլ նաև բիզնեսի համար էական խնդիր է։
???? Քննարկման ընթացքում ներկայացվել են տարբեր մոտեցումներ և լուծման ուղիներ։ Սերգեյ Խաչատրյանը ևս ներկայացրել է իր մասնագիտական դիտարկումներն ու առաջարկները՝ հիմնված գործնական փորձի վրա։
✅ Արդյունքում ձևավորվել է կարևոր մոտեցում՝
նախատեսվում է Հարկային օրենսգրքի նախագծով հնարավորություն տալ նման իրավիճակում հայտնված հարկ վճարողներին մինչև 2026թ. ավարտը ներկայացնել համապատասխան դիմումը և օգտագործել ԱԱՀ դեբետային գումարները։
???? Սա կարևոր քայլ է բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ՝ նվազեցնելով ավելորդ հարկային բեռը և ապահովելով ավելի արդար համակարգ։

SAFE Invest 2026-04-19

???? Ապրիլի 19 — Հարկ վճարողի օր
Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու բոլոր այն անձանց և կազմակերպություններին, ովքեր պատասխանատվությամբ ու ազնվությամբ կատարում են իրենց հարկային պարտավորությունները։
Հարկ վճարողը պարզապես օրենքի պահանջ կատարող չէ․ նա պետության զարգացման, տնտեսության կայունության և հասարակության բարեկեցության կարևոր հիմնասյուներից մեկն է։
Յուրաքանչյուր վճարված հարկ նպաստում է կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների և ընդհանուր տնտեսական միջավայրի բարելավմանը։
Որպես Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ-ի տնօրեն՝ կարևորում եմ արդար, կանխատեսելի և գործընկերային հարկային միջավայրի ձևավորումը, որտեղ բիզնեսը ոչ միայն պարտավորություն ունի, այլ նաև վստահություն՝ պետության նկատմամբ։
Շնորհավորում եմ բոլոր բարեխիղճ հարկ վճարողներին՝ մաղթելով հաջողություն, կայուն աճ և արդյունավետ գործունեություն։
Սերգեյ Խաչատրյան
Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ տնօրեն
Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ
Մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը
???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2